Արցախում զինծառայողի մահվան գործով շարքային է ձերբակալվել

Արցախում զինծառայողի մահվան գործով շարքային է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:

ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բաբիկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---