18 մայիսի 2006 - 14:04 AMT
Ռ.Քոչարյանն ընդգծել է արաբական երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Հանրապետության նորանշանակ դեսպան Մաջդի Ահմադ Էբրահիմ Ալ-Դաֆիրիին (նստավայրը` Թեհրան), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահն ընդգծել է արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` այդ համատեքստում կարեւորելով Քուվեյթի դերը: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, զրուցակիցները նշել են, որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ: Տնտեսական կապերի զարգացման համար նրանք առաջնային են համարել իրավապայմանագրային բազայի համալրումը, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ անմիջական շփումներն ու տեղեկատվության փոխանակումը: Դեսպանը հանգամանորեն ներկայացրել է Քուվեյթում տիրող իրավիճակն ու տարածաշրջանային զարգացումները: