18 մայիսի 2006 - 15:04 AMT
Վթարի պատճառով գործնականում ողջ Հայաստանը զրկվել է ինտերնետից
Այսօր Չարենցավան եւ Աշտարակ քաղաքների մերձակայքում վթար է տեղի ունեցել Հայաստանը ինտերնետով ապահովող հիմնական եւ պահուստային կաբելի վրա: Վթարի պատճառով գործնականում ողջ Հայաստանը զրկվել է Ինտերնետից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին «ԱրմենՏել» ընկերությունում, հիմնական կաբելը վնասվել է շինարարական աշխատանքների արդյունքում թույլ տված անփութության պատճառով: Մինչդեռ, ընկերությունում չեն կարող հստակ ասել, թե հանրապետությունում երբ կվերականգնվի ինտերնետ-կապը: