Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրվել է Հերբերտ Սալբերի թեկնածությունը13 հունիսի 2014 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունը: Հերբերտ Սալբերն այդ պաշտոնում կփոխարինի Ֆիլիպ Լեֆորտին, որի առաքելությունն ավարտվեց ընթացիկ տարվա սկզբին: Սալբերի դիվանագիտական կարիերան սկսվել է Գերմանիայի ԱԳՆ-ում, հետո շարունակվել Բելգրադում, Վիեննայում ու Մոսկվայում: Սալբերը ղեկավարել է ԵԱՀԿ գրասենյակը Ղազախստանում, ինչպես նաև ԵԱՀԿ Հակամարտությունների կանխման կենտրոնի տնօրենն է: Սալբերի թեկնածությունն առաջադրել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունն արժանացել է ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությանը: Ֆիլիպ Լեֆորտը նշանակվել էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում 2011 թ. օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, որն այդ պաշտոնում աշխատել էր մինչև 2011թ. փետրվարի 28-ը, ինչպես նաև Վրաստանում ճգնաժամի հարցերի պատասխանատու Պիեռ Մորելին, որը հեռացավ պաշտոնից 2011թ. օգոստոսի 31-ին: Ինչպես փետրվարի 1-ին Ֆիլիպ Լեֆորտի մանդատի ավարտի կապակցությամբ իր հայտարարության մեջ նշեց Քեթրին Էշթոնը, «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը միջազգային ժնևյան բանավեճին նախագահության և ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացին աջակցելու միջոցով»: Հայտարարության մեջ ասվում էր, ԵՄ-ն կնշանակի Լեֆորտի հետնորդին առաջիկա շաբաթներին՝ ապահովելու համար այդ կենսական դերի շարունակականությունը: Մինչդեռ հայտարարության օրից մինչ նշանակումը մոտ 4 ամիս է անցել: Photo: OSCE Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |