Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Ադրբեջանը երաշխավորում է անվտանգությունը14 հունիսի 2014 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հունիսի 15-ին կմեկնեն Բաքու` մասնակցելու հունիսի 16-18-ը կայանալիք Rose Roth սեմինարին: Թևան Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը ներկայացրել է հայ պատգամավորների անվտանգության համար անհրաժեշտ համապատասխան երաշխիքները: Ավելի վաղ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, գրում է Panorama.am-ը: «Սեմինարի օրակարգում չկա մի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- նշել էր նա: Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովիRose Rothսեմինարը: Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին: «Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարիRose Rothսեմինարն անցկացվի Երևանում»,-մանրամասնել է Նահապետյանը: Rose Rothեռօրյա սեմինարներ Երևանում անցկացվել են նաև 2005-ի հոկտեմբերին և 2010-ի մարտին: Սեմինարների շրջանակներում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական և ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |