18 մայիսի 2006 - 16:08 AMT
Ընդհանուրը Կոսովոյի եւ Ղարաբաղի խնդիրների միջեւ ընդհանուր պետության փլուզումն է
Կոսովոյի եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ կարելի է զուգահեռներ անցկացնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրյուցում հայտարարել է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` քաղաքականության մեջ կա երկու բեւեռային տեսակետ: «Առաջինը պնդում է, որ կա բոլոր հակամարտությունների կարգավորման միասնական մոդել, երկրորդը` յուրաքանչյուր հակամարտություն եզակի է: Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է: Կան որոշումներ, որոնք մասնակիորեն կարող են կիրառվել եւ այստեղ, եւ այնտեղ»,- նշել է Վլադիմիր Կազիմիրովը: Ռուս դիվանագետի կարծիքով, նրանց միջեւ կա ընդհանրություն` միասնական պետության փլուզում, տվյալ դեպքում` ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի, ինքնավարությունների ինքնուրույն ապրելու ցանկությունը: Սակայն շատ են նաեւ տարբերությունները, որոնք չի կարելի շրջանցել որոշումներ կայացնելիս»,- ընդգծել է նա: