ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հրաժարվում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից՝ գերադասելով գործակցությունը Չինաստանի հետ

ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հրաժարվում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից՝ գերադասելով գործակցությունը Չինաստանի հետ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ) անհրաժեշտ է համարել հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերից և որպես առաջնային նախանշել է գործակցությունը ՇՀԿ և Չինաստանի հետ, հունիսի 16-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցան ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, անվտանգության նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:

Ըստ նրա, որպես գերակա նախանշվեց գործակցությունը ՇՀԿ, իսկ երկկողմ ձևաչափով Չինաստանի հետ: «Նշվեց Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ քաղաքական գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Առանձին ջանքեր է պահանջում Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, որի ազդեցությունը տարածաշրջանում անհերքելի է, հատկապես հաշվի առնելով Աֆղանստանի գործոնը»,-ասել է Բորդյուժան:

«Կանոնադրական մարմինների նիստերի արդյունքները վկայում են այն մասին, որ պետական կազմակերպություններում առկա է խնդիրների հավաքական հաղթահարման անհրաժեշտության գիտակցումը, ինչը թելադրված է ստեղծված արտակարգ միջազգային իրավիճակով: Նրա առանձնահատկությունը հզոր տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական ճնշումն է ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկների վրա: Գործնականում նրանք չեն թաքցնում ռազմավարական նպատակները, որոնք ենթադրում են հետխորհրդային տարածքի հետագա ապակայունացում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա նաև նշել է հստակ համակարգումն ու դաշնակցային կարգապահության պահպանումն արևմտյան պետությունների կողմից hավաքական քաղաքական որոշումների իրագործման դեպքում, որոնք երբեմն հակասում են միջազգային հարաբերություններին: «Երկակի չափանիշները, փաստերի խեղաթյուրումը դարձել են աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին հասարակական կարծիքի ձևավորման տարածված մեխանիզմ»,-ասել է Բորդյուժան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցյալ տարվա հոկտեմբերին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը չի դիտարկում հարևանների գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ որպես սպառնալիք, քանի որ Դաշինքի հետ ակտիվորեն համագործակցում են ՀԱՊԿ բոլոր անդամները: Կազմակերպությունը չի դիտարկում իրեն որպես գլոբալ դաշինք, ինչպես ՆԱՏՕ-ն, որը միջամտում է բոլոր հակամարտություններին մոլորակի վրա: «Օրինակ, մենք երբեք, ոչ մի գագաթաժողովում չենք քննարկել Աֆղանստանի տարածքում մասնակցության հարցը: Մենք անում ենք միայն այն, ինչ վերաբերում է մեր պետությունների պաշտպանությանը»,-ասել է Բորդյուժան: «Մենք համարում ենք մեզ ինքնաբավ կազմակերպություն, որը ներուժ ունի: Մենք առաջարկում ենք ՆԱՏՕ-ին գործակցել նույն Աֆղանստանում, չէ, որ խոսքը մարդկային կայնքի մասին է: Եթե չեն ցանկանա, Աստված նրանց հետ: Մենք կազմակերպության զարգացման մեծ ծրագրեր ունենք, իսկ երբ ՆԱՏՕ-ն «կհասունանա», կաշխատենք միասին»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---