Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարումը17 հունիսի 2014 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմը» երկուշաբթի օրը դադարեցրել է բնական գազի առաքումն Ուկրաինա պարտքերը չվճարելու պատճառով՝ մտավախություն առաջացնելով, որ կարող է նվազել Եվրոպա առաքվող գազի ծավալը: Եվրոպայում գազի սակագներն աճել են, սակայն վերլուծաբանները հանգստացնում են. ժամանակը բարենպաստ է գազային վեճը հարթելու համար, գրում է ВВС-ին: Ըստ դիտորդների, և ՌԴ-ն, և Ուկրաինան ձգտում են տարաձայնության կարգավորումը բարդել ԵՄ վրա, սակայն կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ այն խորացնել: «Գազպրոմը» «Նաֆտոգազ Ուկրաինայի» համար կկիրառի գազի առաքման դիմաց կանխավճարային համակարգը՝ երբ կսպառվի Կիևի կողմից 1,95 մլրդ դոլար պարտքի վճարման ժամկետը: Փաստացի դա նշանակում է, որ դադարեցվում է Ուկրաինայի գազամատակարարումը: Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Վիեննայում հայտարարել է, որ «Հարավային հոսանք» նախագծում առաջացած խնդիրները հաղթահարելի են: «Դա նախագիծ է, որը մենք, անշուշտ, ընդունում ենք»,-ասել է եվրահանձնակատարը: Ըստ Էթինգերի, նա հուսով է, որ հետագայում փոխզիջում կգտնվի գազի հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Սակայն ԵՄ, ՌԴ, Ուկրաինա գազի հարցով նոր եռակողմ հանդիպման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Եվրահանձնաժողովն առաջիկա օրերին կքննարկի և կներկայացնի նոր առաջարկներ գազի ճգնաժամի կարճաժամկետ հանգուցալուծման համար, ասել է նա: Հանձնակատարը հավելել է, որ առաջիկա շաբաթներին եվրոպացի սպառողները գազի հետ կապված խնդիրներ չեն ունենա: Մինչդեռ նորվեգական նավթագազային Statoil ընկերությունն արդեն հայտարարել է, որ չի կարողանա փոխարինել ռուսական գազի առաքումը Եվրոպա, ընկերությունը կարող է ավելացնել առաքման ծավալը, սակայն չի կարող ապահովել գազի պաշարներով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի ծավալները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |