Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել երկրի նախագահին17 հունիսի 2014 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Եգիտոսի նորացված կառավարությունn Իբրահիմ Մահլյաբի ղեկավարությամբ երեքշաբթի երդում է տվել երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին: Նոր կաբինետում 34 նախարար կա, որից 14-ը նորանշանակ են: Իրենց պաշտոններն են պահպանել ուժայինները՝ պաշտպանության ու ներքին գործերի նախարար Սիդկի Սուբհին ու Մուհամմեդ Իբրահիմը: Արտաքին գերատեսչության նոր ղեկավարը ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպան Սամեհ Շուքրին է: Մահլյաբի նոխկին կաբինետը երեք ու կես ամիս գործեց: Ինքը Աս Սիսին հասցրեց աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում ընդամենը մի քանի շաբաթ, որից հետո հրաժարական տվեց երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու նպատակով: Նորացված կառավարությունը կաշխատի մինչ խորհրդարանական ընտրությունները, անցկացման ժամկետը դեռ հայտնի չէ: Կառավարության գլխավոր խնդիրներց է լինելու ներդրումների ներգրավումը, քանի որ տնտեսությունը լրջորեն տուժել է վերջին տարիների քաղաքական անկայունության պատճառով: Հունիսի 4-ին Եգիպտոսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրություններում Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հաղթանակի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարարը հավաքել է 96,9 տոկոս: 2013 թ. հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից ոչ ավելի:Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |