20 դեկտեմբերի 2002 - 18:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հայաստանը կարեւոր դեր է խաղում Վրաստանի Սամցխե Ջավախեթի տարածաշրջանի հայ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հայերի միության ղեկավար Գենադի Մուրադյանը` ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը: Վրաստանի Հայերի միության ներկայացուցիչները պատմել են Թբիլիսիի Աբելյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման եւ հայ մշակույթի գործիչների պանթեոնի վերականգնման գործընթացների մասին: Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել այսուհետեւ եւս աջակցություն ցուցաբերել Ջավախքի հայերի խնդիրների լուծման գործում: