19 հունիսի 2014 - 11:25 AMT
Ի՞նչ անել հրդեհի ժամանակ. Տագնապ-վարժանք «Երևան պլազայում»

«Երևան պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ հունիսի 18-ին կազմակերպվել և իրականացվել է «Հակահրդեհային տագնապ» ուսումնական վարժանք:

Ուսումնական վարժանքի նպատակն էր իրազեկել բիզնես-կենտրոնում գտնվող բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին` ինչպես պետք է հնարավոր հրդեհային իրավիճակներում կատարել ճիշտ գործողություններ: Ուսումնական վարժանքի նպատակներից էր նաև ծանոթացնել բիզնես-կենտրոնի աշխատակիցներին շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և դեպի տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին:

Ամերիաբանկի աշխատակիցները ուսումնական վարժանքի ընթացքում ցուցաբերել են բարձր պատրաստակամություն` կազմակերպված կերպով րոպեների ընթացքում, սահմանված ժամանակից ավելի արագ շենքից տարհանվելու և նախատեսված վայր հասնելու գործում:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական վարժանքը, ըստ Հրշեջ-փրկարարական ծառայության պլան-ժամանակացույցի, 3-րդն էր, որը նախատեսվել էր անցկացնել «Երևան պլազա» բիզնես-կենտրոնում: