Սիրիայում պայթյունների հետևանքով 34 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել

Սիրիայում պայթյունների հետևանքով 34 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Սիրիայի կենտրոնական Համա գավառում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը AP վրա հղումով:

Կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող ականապատ ավտոմեքենան պայթել է Ալ Հորա գյուղում: Իր հերթին Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պահպանման դիտարկման սիրիական կենտրոնը հայտնում է 37 զոհի մասին:

Մինչդեռ, Ֆրանսիան մտադիր է դաշինք կազմել Արևմուտքի ու Պարսից ծոցի երկրների հետ, որոնք դիմակայում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան համաձայնվել է «ոչ մահաբեր» օգնություն տրամադրել սիրիական ընդդիմությանը, սակայն, միևնույն ժամանակ, մտադիր է խուսափել խոշոր տրամաչափի զենքի տրամադրումից, որը կարող է փոխել ուժերի բալանսը տարածաշրջանում:

«Ֆրանսիան ցանկանում է, որ «Սիրիայի բարեկամների խումբը» հզորացնի ու համակարգի աջակցությունն ընդդիմության կողմից մարտնչող զինյալ կազմավորումներին: Երկիրը պատրաստ է իր ավանդը ներդնել»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Հայտարարությունը գործակալությունը հրապարակել է Իրաքում իրադարձությունների ֆոնի վրա, որտեղ սունիների ISIS խմբավորումը, որը մինչև վերջերս կռվում էր Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ, անցած շաբաթ գլխավորեց հարձակումն Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջանների վրա: ISIS-ին միացան Իրաքի սունիները, որոնք դժգոհ են Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ Մալիկիից, Սադդամ Հուսեյնի նախկին բանակի զինվորականներ, մանր ահաբեկչական խմբավորումներ:

Մեկ շաբաթում գրոհայիններին հաջողվել է մեծ տարածք գրավել, որը ներառում է Նայնավա գավառը Իրաքի նշանակությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի հետ, Սալլահ էդ Դին գավառը Տիկրիտ քաղաքով: Գրավյալ տարածքներում իսլամիստները հաստատում են շարիաթի նորմերը, տեղի բնակիչների շրջանում զանգվածային մահապատիժներ են իրականացնում, ինչպես նաև գերիների ցուցադրական խոշտանգումներ իրագործում: Հազարավոր բնակիչներ ստիպված են փախուստի դիմել: Գրոհայինները հարձակում են պատրաստում դեպի Բաղդադ, որտեղից տարհանվում է միջազգային կազմակերպությունների և դեսպանատների անձնակազը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---