Իրաքի իշխանությունները կամավորականների են հավաքագրում իսլամիստների դեմ պայքարելու համար20 հունիսի 2014 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իրաքի իշխանությունները հայտնում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման ծայրահեղականների դեմ պայքարում հաջողությունների մասին: Տվյալներ կան, որ գրոհայինների կողմից գրավված Մոսուլի ազատագրման լայնածավալ ծրագրեր են մշակվում: Գրոհայիններից ետ գրաված Քիրկուկում անվտանգության միջոցներն ապահովում են ինչպես կառավարական զորքերն, այնպես էլ «պեշմերգա» քրդական ջոկատները: Ավելի վաղ կառավարական զորքերին հաջողվեց գրոհայիններից հետ վերցնել Բայջի քաղաքում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը: Բաղդադի շրջանում հավաքագրման կետեր են գալիս բոլոր տարիքի իրաքցիներ. Շատերը չեն թաքցնում, որ իրենց որոշումը կրոնական և հայրենասիրական մղումների հետևանք է: Աշխարհազորի կոչով են իրաքցիներին դիմում նաև հոգևոր առաջնորդները, պետական ԶԼՄ-ները, որոնք մեծ քարոզարշավ են սկսել ու եթերը լցրել են զորահանդեսների ու համերգների տեսանյութերով, հայտնում է euronews-ը: Մինչդեռ, 300 զինխորհրդական Իրաք գործուղելու Բարաք Օբամայի որոշումը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ-ում: Հանրապետականները քննադատել են ԱՄՆ նախագահին թուլամորթության համար: Մինչդեռ, վերլուծաբաններից ու մասնագետներից շատերը նման մոտեցումը համարել են «զգուշավոր ու հավասարակշռված»: «Դա ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք դիտարկել ռազմական գործողությունների հավանականության տարբերակը և հույս է ներշնչում բոլոր նրանց, ով հետագա քայլեր, մասնավորապես, ուժի կիրառում է ակնկալում ԱՄՆ-ից: Դա հնարավորություն է տալիս քաղաքական լծակներ կիրառել, որոնք ըստ իս, անհրաժեշտ են»,-վստահ է Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Զալմայ Հալիլզադը: «Հարկավոր է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք ապահովել լրացուցիչ բարոյական ու նյութական օժանդակություն Իրաքի կառավարությանը երկրի համար այս ծանր պահին: Ըստ իս, կարևոր է կասեցնել գրոհայինների հարձակումը և վերադարձնել նրանց գրաված տարածքները»,-գտնում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն: Իրաքում պատերազմի սկզբից 11 տարի անց ամերիկացիները չեն ցանկանում նոր հակամարտության մեջ մտնել: Վերջին հարցումները ցույց տվեցին, որ Օբամայի արտաքին քաղաքականությանն այսօրվա դրությամբ սատարում է ԱՄՆ բնակիչների միայն 37 տոկոսը: «Ամերիկացիները կտրականապես դեմ են ԱՄՆ ցանկացած միջամտությանն Իրաքի հակամարտությանը: Դա թույլ տվեց Օբամային նախագահ դառնալ: Իրաքյան ճգնաժամի հանգուցալուծումը դեռ արտացոլում է այդ դիրքորոշումը: Թեև ինչ էլ նա անի, Իրաքի խնդիրները չեն անհետանա, եթե չվատթարանան»: Նախօրեին Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է կետային հարվածներ հասցնել ISIS գրոհայիններին: «ԱՄՆ զինված ուժերը որոշակի հանգամանքներում պատրաստ են հասցեական ռազմական գործողությունների: Եթե դա անհրաժեշտ լինի, ես խորհրդակցություններ կանցկացնեմ ԱՄՆ Կոնգրեսի հետ, ինչպես նաև Իրաքի և տարածաշրջանի առաջնորդների հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: Իրավիճակն Իրաքում վատթարացավ վերջին օրերին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինները գրավեցին խոշոր Մոսուլ և Տիկրիտ քաղաքները և հայտարարեցին դեպի Բաղդադ հարձակում ծավալելու մտադրության մասին: Իրաքցի զինծառայողները փախել են շրջաններից ծայրահեղականների ուժերի ճնշման տակ, զինվորականներից շատերը գերի են վերցվել ու սպանվել գրոհայինների կողմից: Որոշ տվյալներով, գրոհայինները գնդակահարել են մոտ 1000 զինվորների: Photo: AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |