Առաջիկայում կկայանա ռուս-վրացական խորհրդակցությունների հերթական փուլը

Առաջիկայում կկայանա ռուս-վրացական խորհրդակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Առևտրային և տնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական խորհրդակցությունները Ռուսաստանի ու Վրաստանի միջև տեղի կունենան առաջիկայում, կապված Թբիլիսիի կողմից մոտ ապագայում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ: Հունիսի 23-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հեռախոսազրույցը:

«Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, այդ թվում առաջիկայում առևտրին և տնտեսական խնդիրներին վերաբերող փորձագիտական խորհրդակցություններին, Վրաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի առաջիկա ստորագրման համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Եվրամիությունը մտադիր է հունիսի 27-ի գագաթաժողովում ասոցացման ու ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն նշել է երեք պայմանները, որոնք պետք է կատարվեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման 2008 թ. օգոստոսին, երբ Վրաստանը զինված հարձակում գործեց Ցխինվալի վրա: Վրաստանում Աբխազիան ու Հարավային Օսեթիան ունեն գրավյալ տարածքների կարգավիճակ: Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչներն, որոնք իշխանության են եկել 2012 թ. հոկտեմների 1 խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երկրի առաջնայնություններից մեկն են համարում ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ առաջին քայլը դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին պետք է վրացական կողմն անի: Ինչպես նշել է ԱԳ փոխնախարար Կարասինը, «Ռուսաստանը չի խզել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ 2008-ի օգոստոսին, ուստի ինքը չէ, որ պետք է մտածի դրանց վերականգնման ձևական կողմի մասին»: Միևնույն ժամանակ, ասել է նա, պետք է ամեն ինչ անել «վերականգնելու համար Վրաստանի ու ՌԴ ժողովրդների միջև գոյություն ունեցող ավանդույթները»:

Ըստ Փանջիկիձեի 3 պայմանները հետևյալն են՝ երկրի օկուպացիայի վերացումը, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության մերժումը և 2008 թ. օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի կատարումը: Ըստ Փանջիկիձեի, ՌԴ հետ եկխոսության ոչ մի ձևաչափում դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հարցը չի քննարկվել:

Ժնևյան բանակցություններն անցնում են 2008 թ. հոկտեմբերից ի վեր ԵՄ, ՄԱԿ և ԵԱՀԿ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, ՌԴ և ԱՄՆ պատվիրակություններն, աբխազական և հարավօսական կողմերի ներկայացուցիչները: 2012 թ. դեկտեմբերից անցնում են Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումները: Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները պետք է անցկացվեն ամիսը երկու-երեք անգամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---