Նավարայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը24 հունիսի 2014 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի ինքնավար Նավարա տարածաշրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունում, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիրը Նավարայի միակուսակցական խորհրդարանն ընդունել է հունիսի 23-ին: Փաստաթղթում ասվում է, որ «ըստ 1987 թ. հունիսի Եվրախորհրդարանի բանաձևի, ինչպես նաև դրան հաջորդած 2002 թ. փետրվարի 28-ի և 2004 թ. ապրիլի 1-ի բանաձևերի համաձայն, հայ ժողովրդի ողբերգությունը ցեղասպանություն էր»: «Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այնքան պարզ է դառնում, որ նման հայտարարությունները ցուցադրում են Եվրոպայի համերաշխությունը հայ ժողովրդի հետ: Մենք հպարտ ենք, որ մեր համառ աշխատանքի շնորհիվ Եվրոպայում շահագրգիռ կողմերն ավելի հաճախակի են գիտակցում այդ հարցի կարևորությունը»,-հայտարարել է EuFoA տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Նավարայի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է թուրքական ռեժիմի քաղաքականությունն ու կոչ է անում Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ներդաշնակ բարիդրացիության ոգով և խաղաղ ճանապարհով լուծել սահմանի հարցը: Փաստաթղթում նաև ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հարցը անհապաղ լուծման կարիք ունի: Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |