19 մայիսի 2006 - 17:37 AMT
ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կոռուպցիայի դեմ պայքարի, ազգային փոքրամասնությունների եւ հասարակական կազմակերպությունների գործնեության համակարգման հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն ազատվել է պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդուարդ Խուրշուդյանն ազատվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից եւ այդ պաշտոնում համատեղության կարգով նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյանը (նստավայրը` Ալմաթի), հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: