Հայաստան կատարած այցի արդյունքները ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը կներկայացնի հունիսի 14-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 18-19-ին Երեւանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի թիմը, որի նպատակն էր միջանկյալ գնահատական տալ Հայաստան -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման գործընթացին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների եւ ՀՀ ԱԳԳԾ-ի հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական քննարկումները նվիրված էին ԱԳԳԾ-ի իրագործման նպատակով ծրագրած միջոցառումներին եւ դրանց իրականացմանը: Հանձնաժողովի անդամները ՆԱՏՕ-ի թիմին ԱԳԳԾ-ի իրագործման համատեքտում ներկայացրեցին իրենց գերատեսչությունների սահմանած առաջնայնությունները, նախատեսած միջոցառումները, դրանց իրականացման ընթացքը, համապատասխան միջգերատեսչական համագործակցությունը: Գնահատման նպատակով կատարված այցի վերջնական արդյունքը կքննարկվի ս. թ. հունիսի 14-ին` Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհուրդ - Հայաստան նիստի ընթացքում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---