ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաստաթուղթը պատրաստ կլինի հունիսի վերջում26 հունիսի 2014 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման հունիսի վերջում: ԵՏՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազաստանի նախագահները պետք է որոշեն ստորագրման վայրն ու օրը: «Հիմա տպագրվում են այն փաստաղթերը, որ պետք է ստորագրվեն: Նախագահները պետք է համաձայնեցնեն օրակարգը և ժամանակ գտնեն ստորագրման համար»,-ասել է Սպասսկին, հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը: Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են: Այդպես, օրինակ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն օրերս հայտարարել է, որ այն հավանականությունը, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը, շատ փոքր է: «Այժմ փաստաթղթեր են պատրաստվում, կան որոշ տեխնիկական խնդիրներ, կան խնդիրներ ԵՏՄ երկրների միջև: Այդ խնդիրները կարող են լուծվել, բայց կասկածում եմ, որ ամեն ինչ տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել է Իսկանդարյանը: Ընդ որում Երևանում նույնպես կարծքիներ հնչեցին, որոնց համաձայն, ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման ճանապարհին, հավանաբար, ինչ-ինչ խոչընդոտներ կստեղծվեն, բայց եթե նույնիսկ ինտեգրումը հետաձգվի, ապա խոսքը օրերի մասին է, ոչ թե ավելի երկար ժամկետի: Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է: Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը: Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: «Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |