Կարկուտը վնասել է բերքը. Հուսահատ գյուղացիները փակել էին ավտոճանապարհը26 հունիսի 2014 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին տեղացած ուժեղ կարկուտի պատճառով վնասվել են Արագածոտնի մարզի 3 գյուղի` Արտեմիի, Արագածավանի, Լուսակնի պտղատու այգիները: Բերքատեսակներից հիմնականում վնասվել են պտուղ-բանջարեղենն ու հացահատիկը: Վնասի չափը հաշվարկելու համար արդեն ստեղծվել է հանձնաժողով, և երեք օրից պարզ կլինի, թե որքան վնաս է պատճառելվել: «Մարդիկ շատ մեծ վնասներ են կրել: Սարսափելի է: Ամբողջ ծիրանը, մյուս պտղատու ծառերը շարքից դուրս են եկել»,- ասել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը` հավելելով, որ իր կարգադրությամբ հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում այդ գյուղերում, գրում է Tert.am-ը: «Իրավիճակի մասին զեկուցել եմ նախագահին, վարչապետին: Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ճշտի վնասի չափերը: Հանձնաժողովի անդամների հետ առավոտից այգի առ այգի նայում ենք: Մարդիկ նեղվում են, ամբողջ հույսը կապել էին այդ այգիների հետ: Տասը օրից պետք է բերքը դուրս բերեին շուկա»,- նշել է Սահակյանը, գրում է Panorama.am-ը: Իրենց բողոքն արտահայտելու համար կարկուտից տուժած գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 26-ին, փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Մարզպետը զրուցել է բողոքող գյուղացիների հետ, նրանք որոշել են սպասել հանձնաժողովի աշխատանքների ավարտին: «Հանձնաժողովը երեք-չորս օրից իր կատարած աշխատանքի արդյունքները կներկայացնի կառավարությանը՝ տեսնենք, թե ինչպես կարող է կառավարությունն օգնել բնակիչներին»,- նշել է Արագածոտնի մարզպետը: ՀՀ ԱԻՆ-ից հունիսի 23-ին տեղեկացրել էին, որ Հանրապետության տարածքում հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. «Երևանում հունիսի 25-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ»: Հունիսի 25-ին երեկոյան մոտ կես ժամ տեղացած հորդառատ անձրևը հեղեղել էր Երևանի փողոցները: Ջրահեռացման համակարգն այս անգամ էլ անզոր էր տարերքի դիմաց: Տեղատարափի և ամպրոպի ժամանակ դիտվել է սաստիկ քամի: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ անձրևաջրերը լցվել են խանութներ և գետնանցումներ, քամու պոռթկումները կոտրել են ժառեր (Թադևոսյան և Րաֆֆու փողոցներ), պոկել տանիքներ (Բաբաջանյան և Նալբանդյան փողոցներ), վնասել ճաղավանդակներ, էլ.լարեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |