Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լիբանանում կվերակառուցվեն ու կնորոգվեն հայկական հուշարձանները28 հունիսի 2014 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարել է երեք նախագծերի իրականացման մասին: Առաջին նախագիծը 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Լիբանանի Բիկֆայա քաղաքում կանգնեցված բրոնզե հուշակոթողի վերակառուցումն է: Մերձակա տարածքը կընդլայնվի, կկանգնեցվի նոր պատ ցեղասպանության իրագործման հսկայական քարտեզով, կլինի նաև փոքր մատուռ: Նորին սրբություն Արամ Առաջինը հրավիրում է հայ բարերարներին իրենց ավանդը ներդնել նախագծի իրագործման համար: Կվերակառուցվի նաև Բիբլոսի «Թռչնի բույնը», որը պատմական հուշարձանների շարքին է դասվում: Նախկին որբանոցում թանգարան կգործի, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ընտանիքների անդամների ու ժառանգների փաստաթղթերը, լուսանկարները, անձնական իրերը: Թանգարանում արդեն կան այն որբերի իրերը, որոնց ցեղասպանությունից հետո Լիբանան էին բերել դանիացի միսիոներները: Եվ երրորդ նախագիծը նահատակների մատուռն է Անթիլիասում: Մատուռը կառուցվել է 1936 թվականին և ավելի ուշ վերանորոգվել է 1993 և 2007-ին: Այն ամբողջապես կվերակառուցվի 2015-ի աղոթքին նախապատրաստելու շրջանակում: «Թռչնի բույնը» հայտնվեց շնորհիվ ազգությամբ դանիացի Մարիա Յակոբսենի բարեսիրական առաքելության: Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարեց բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները, Մարիա Յակոբսենը զրկվեց այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվեց որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։ 1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։ Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում: Աշխատանքը շարունակեցին նար օգնականներն, իսկ 1970-ին «Թռչնի բույնն» իր հովանու տակ վերցրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |