ՌԴ նախագահը ստորագրել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը

ՌԴ նախագահը ստորագրել է ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը:

Հունիսի 25-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել էր ՀՀ հետ ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

Փաստաթուղթը ստորագրվել էր Երևանում 2013 թ. հունիսի 25-ին: Ինչպես ասվում է դաշնային օրենքի նախագծի բացատրական գրության մեջ, «Պայմանագրի առարկան է ռազմական նշանակության ապրանքների առաքումների իրականցման կարգը կողմերի ազգային զինված ուժերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների սպառազինման նպատակով»:

ՀՀ խորհրդարանը վավերացրել էր ամռանը ստորագրված պայմանագիրը 2013 թվականի դեկտեմբերի 4-ին:

Ըստ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի առաքումը կիրականացվի կողմերի լիազորված կազմակերպությունների կնքած պայմանագրերին համաձայն՝ առանց այդ ապրանքների ներմուծման (արտահանման) արտոնագրերի: Նախատեսվում է, որ պայմանագրերը կնքելու են կողմերի լիազոր կազմակերպություններն ըստ ռազմական նշանակության արտադրանքի ցանկի, որը կողմերը առաքելու են միմյանց ըստ հաստատված ցուցակների քաղվածքների, կողմերից յուրաքանչյուրի մաքսային օրենսդրության համաձայն:

Ենթադրվում է, որ վավերացումից հետո համաձայնագրի իրականացման համապատասխան մեխանիզմը կորոշի Ռուսաստանի Դաշնության նախագահը և թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության դաշնային մարմինների փոխազդեցության կարգը:

Ըստ «Օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին» ՌԴ Դաշնային օրենքի 5-րդ հոդվածի, պետական կանոնակարգման ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական մենաշնորհի իրականացման հիմնական միջոցներն են ռազմական նշանակության արտադրանքի ներկրման և արտահանման արտոնագրումը և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում արտերկրի հետ առևտրային գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող ռուսական կազմակերպությունների մասնակցության բացառումը: Պայմանագրով նախատեսվում են այլ կանոններ, որոնք նախատեսված չեն ՌԴ օրենսդրությամբ: Ուստի, ըստ 1995 թ. հուլիսի 15-ի թիվ 101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» Դաշնային օրենքի 15 հոդվածի 1 կետի ա ենթակետի, պայմանագիրը ենթակա է վավերացման:

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ-ն ու ու ՌԴ-ն ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: այմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից: 2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու: «ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---