Արգենտինացի լրագրողը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է ստացել

Արգենտինացի լրագրողը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է ստացել

PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է շնորհել արգենտինացի լրագրող Ռեյնալդո Սիետեկասին: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Սիետեկասը նշեց, որ իր համար նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն: Ըստ նրա, նա մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Հրանտ Դինքի կյանքն ու պրոֆեսիոնալ գործունեությունն, իսկ մրցանակը նոր խթան կհանդիսանա իր աշխատանքը շարունակելու համար, հայտնում է Prensa Аrmenia-ն:

Անդրադառնալով իր դիրքորոշմանը Հայկական հարցում՝ արգենտինացի լրագրողը նշել է, որ նրան շատ բան է կապում Հայաստանի հետ և հավելել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը ձգտող ցանկացած մարդ չի կարող չսատարել հայկական կողմի դիրքորոշմանը: Նա նաև հավելել է, որ չի կարող անտարբեր լինել Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ ինքն էլ մարդու իրավունքների պաշտպան է ու հումանիզմի գաղափարների տարածող:

Ռեյնալդո Սիետեկասը պատմեց նաև, որ, նյութեր հավաքելով Հայոց ցեղասպանության մասին, տեսել է, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց հիշողություններն այդ իրադարձության մասին: «Բայց այդ ցավը կարևոր է, քանի որ դա գիտակցում է»,-ասել է լրագրողը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են արգենտինացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիրը հանձնվում է 2009-ից ի վեր լրագրության բնագավառում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---