22 մայիսի 2006 - 14:55 AMT
Չի կարելի կարգավորել հակամարտությունները, հաշվի չառնելով նրանց յուրահատկությունը
Անընդունելի են երկու ծայրահեղ դատողությունները` ինչպես յուրաքանչյուր հակամարտության ինքնատիպության անտեսումը, այնպես էլ այն աբսոլյուտի վերածելը` այսինքն ընդհանուր գծերի կամ նմանությունների մերժումը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, ճշմարտությունը մեջտեղում է: «Իհարկե, չի կարելի կարգավորել հակամարտություններն առանց հաշվի առնելու նրանց յուրահատկությունները, սակայն կան լուծումներ, որոնք կարող են մասնակիորեն օգտագործվել եւ այստեղ, եւ այնտեղ: Ընդհանրությունն այստեղ կապված է միասնական պետության (ԽՍՀՄ, Հարավսլավիա, Չեխոսլովակիա) փլուզման հետ եւ նախկին միութենական պետության ինքնավարությունների ինքնուրույն ապրելու ցանկության հետ: Որտե՞ղ է գերիշխում տարածքային ամբողջականությունը: Գուցե, այն կգերակշռի Կոսովոյում կամ Չերնոգորիայում: Կամքի արտահայտությունը հաճախ ավելի բարձր է լինում»,-ընդգծել է ռուս դիվանագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ