Սարկոզիին կարող են 10 տարով ազատազրկել․ Մեղադրվում է «ազդեցությունը վաճառելու» և կոռուպցիայի մեջ

Սարկոզիին կարող են 10 տարով ազատազրկել․ Մեղադրվում է «ազդեցությունը վաճառելու» և կոռուպցիայի մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիական դատարանը պաշտոնական հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործով: Պետության նախկին ղեկավարը բերման է ենթարկվել ոստիկանություն հուլիսի 1-ին: Նրան կասկածում են «ազդեցությունը վաճառելու» մեջ: Ըստ քննության վարկածի, Նիկոլյա Սարկոզին իր փաստաբան Թյերի Էրզոգի միջոցով, որին նույնպես բերման էին ենթարկել երեքշաբթի օրը, փորձել է ապօրինաբար տեղեկատվություն ստանալ 2007 թ. իր նախընտրական քարոզարշավի հետաքննության ընթացքի մասին: Փոխարենը նա խոստացել է Վճռաբեկ դատարանի ազդեցիկ դատախազին պաշտոն Մոնակոյում:

Քննության ընթացքում կքննվի նաև նախկին նախագահի դեմ այն մեղադրանքը, թե նա իրազեկիչների մի ամբողջ ցանց է ստեղծել և ֆինանսավորել, հնարավորություն ունենալու համար ազդել իր դեմ անցկացվող հետաքննության վրա: Հուլիսի 1-ին իրավապահները մոտ 15 ժամ հարցաքննեցին Սարկոզիին: Ըստ ֆրանսիական օրենքների, նախկին նախագահին կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում:

Ինչպես գրում է Lifenews-ը, Սարկոզին մասնակից է եղել խոշոր կոռուպցիոն սկանդալի, երբ քննիչները կասկածեցին, որ նրա նախընտրական արշավին աջակցել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆին: Դրան զուգահեռ խուզարկուները մեկ այլ պատմություն ի հայտ բերեցին՝ միլիարդատեր Լիլիան Բետանկուրի գործով: Նրան կասկածում էին նախընտրական արշավի համար ապօրինաբար գումարներ հատկացնելու մեջ:

Այն ժամանակ Սարկոզիին մեղադրեցին, որ նա չարաշահել է 90-ամյա Բետանկուրի վստահությունը, որը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Ըստ դատախազի վարկածի, նախկին նախագահը օգտվեց L'Oreal-ի ժառանգի թույլ առողջությունից նրա ունեցվածքի մի մասին տիրանալու ու սեփական ընտրարշավը ֆինանսավորելու համար: Միության անդամներից մեկը՝ Ժերոմ Լավրիյեն հրապարակավ խոստովանեց ապօրինի գործարքների փաստը: Խոսքը 11 մլն եվրոյի մասին է: Միությունը նրա անունից կեղծ պատվերներ է ձևակերպել «Բիգմալիոն» ֆրանսիական գովազդային գործակալության միջոցով: Ընդ որում գումարը հատկացվել է նախընտրական միջոցառումների կամակերպման համար: Սակայն Լավրիյեն նշել է, որ ինքը Սարկոզին «խախտումներին տեղյակ չի եղել»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---