Եվրահանձնաժողովն այսուհետ ներգաղթի հարցերով զբաղվող հանձնակատար կունենա

Եվրահանձնաժողովն այսուհետ ներգաղթի հարցերով զբաղվող հանձնակատար կունենա

PanARMENIAN.Net - Նոր կազմի Եվրահանձնաժողովն ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ներգաղթի հարցերով հանձնակատար կունենա` դա պայմանավորված է ներգաղթյալների մեծ հոսքով ԵՄ հարավային երկրներ Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից:

«Ներգաղթի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնի ստեղծումը պայմանավորված է մեր միգրացիոն քաղաքականության եվրոպական մոտեցման անհրաժեշտությամբ»,-բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է 2014-2019 թթ. Եվրահանձնաժողովի նոր կազմի ղեկավար, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը:

Յունկերի թեկնածությունը, որը նշանակվեց պաշտոնում հունիսի 27-ին ԵՄ գագաթաժողովում, վերջնականապես կհաստատվի հուլիսի 16-ին: Սեպտեմբերի վերջում ԵՀ նոր ղեկավարը պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ 28 անդամ ԵՄ յուրաքանչյուր երկրից:

Իտալիան, որը հուլիսի 1-ից ստանձնել է նախագահությունը Եվրամիությունում, բավարար միջոցներ չունի այդ ներգաղթյալներն տեղավորելու համար, այն դեպքում, երբ մյուս պետությունները, այդ թվում հարևան Ֆրանսիան, հրաժարվում են ընդունել Իտալիայի տարածքով երկիր ներթափանցող աֆրիկացի ներգաղթյալներին: Խնդրով պետք է զբաղվի Եվրահանձնաժողովը, որը պետք է հնարավորություն գտնի բաշխելու համար ներգաղթյալներին ԵՄ տարածքում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», Հունաստանը, որը լիազորությունները հանձնեց Իտալիային, ամփոփեց իր նախագահությունը ԵՄ-ում: Հունաստանի կողմից հատկապես շեշտադրված հարցերը ցավոտ են այդ երկրի համար, որտեղ գործազրկությունը հասնում է 28 տոկոսի, իսկ ապօրինի ներգաղթյալների հոսքը ծանր բեռ է դառնում հույն հարկատուների համար:

«Կարծում եմ, մեզ հաջողվեց ցույց տալ, որ ներգաղթը միայն ԵՄ հարավային երկրների խնդիրը չէ, այդ խնդիրը համաեվրոպական բնույթ ունի և ազդում է տնտեսական աճի ու Եվրամիության սոցիալական համախմբվածության վրա»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---