Փսակին ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծության մասին հաղորդագրությունների «հաստատում չունի» 3 հուլիսի 2014 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է Ֆրանսիայի նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Փարիզում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով լրագրողների խնդրանքով հաղորդակցությունները երկու հանրապետությունների սահմանին իրավիճակի սրման, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին: «Ես չունեմ այդ կոնկրետ հաղորդագրությունների հաստատումը, սակայն, անկասկած, խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմի շահերից»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «հավատարիմ է Երևանին և Բաքվին աջակցելու հարցում», որի արդյունքում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի` Փարիզում հանդիպելու առաջարկը և կհամաձայնվեն բանակցություններ կազմակերպել, որոնք կհանգեցնեն խաղաղ պայմանավորվածության»,-ասել է Փսակին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին ձգտել լարվածության նվազեցման ու ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մայիսի կեսին տարածաշրջան այցելության ժամանակ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Turan գործակալությունը: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկն ու կհանդիպեն Փարիզում»,- ասել է Հարթլին: Լինելով Երևանում հունիսի սկզբին՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար ու նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է, որ Շվեյցարիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, իր ջանքերը կուղղի հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման խթանմանը, սակայն մինչ օրս դա չի իրագործվել: Նա նաև նշել է, որ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանն ու ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս հնարավորություն չի եղել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկը կյանքի կոչելու համար: «Երկու կողմերի միջև ժողովրդական դիվանագիտությանն ուղղված ջանքերը «նույնպես կարող են նպաստել կայուն կարգավորմանը, օգնելով երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղության»,-ասել է Հարթլին: Այնուհետև ամերիկացի դիվանագետը նշել է ԵԱՀԿ զգալի փորձը հակամարտությունների կարգավորման հարցում: «Ճգնաժամն Ուկրաինայում հաստատեց այդ կազմակերպության դերը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Բացի այդ, ի հայտ բերեց թույլ կողմերը, որ պետք է շտկվեն: Մենք պետք է պատրաստ լինենք քայլեր ձեռնարկելու, որոնք անհրաժեշտ են եվրոպական անվտանգության համար առավել մեծ վտանգ պարունակող խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հորդորելով ԵԱՀԿ-ին ակտիվացնել գործունեությունը հակամարտությունների հանգուցալուծման հարցում: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |