Մայիսի 24-ին Երեւան կժամանի Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությունը:Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Ականազերծման մարդասիրական կենտրոն, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ս.Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Մայր Աթոռ սբ Էջմիածնում, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Այցի ավարտին կստորագրվեն մի շարք փաստաթղթեր Հայաստանի եւ Ուկրաինայի զինված ուժերի միջեւ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---