Լրտեսական սկանդալ. Մերկելը կարող է կասկածի տակ դնել գործակցությունն ԱՄՆ-ի հետ

Լրտեսական սկանդալ. Մերկելը կարող է կասկածի տակ դնել գործակցությունն ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստան այցելության ընթացքում խոստացել է, որ գործակցությունը Բեռլինի ու Վաշինգտոնի միջև կասկածի տակ կդրվի, եթե ԱՄՆ օգտին լրտեսող կրկնակի գործակալի մասին տեղեկատվությունը հաստատվի, գրում է Forbes-ը:

Մինչ օրս Սպիտակ տունը հրաժարվոմ է մեկնաբանել Գերմանիայի BND՝ Դաշնային հետախուզական ծառայության, 31-ամյա աշխատակցի ձերբակալությունը, որը խոստովանել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը տեղեկություններ է փոխանցել Բունդեսթագի ԳԴՀ-ում ամենախոշոր ամերիկյան հատուկ ծառայության գործունեության հետաքննությամբ զբաղվող հատուկ հանձնաժողովի աշխատանքի մասին:

Հուլիսի 3-ին Գերմանիայի դատախազությունը հայտնեց BND աշխատակցի ձերբակալության մասին օտարերկրյա պետության օգտին լրտեսության կասկածանքով: Կասկածյալի քաղաքացիությունը և այն երկիրը, որի օգտին նա լրտեսել է, չէին նշված: Սակայն գործակալությունը, հատուկ ծառայություններում ու քաղաքական շրջանակներում աղբյուրների վրա հղումով, հայտնում է, որ գործակալությունը փողի դիմաց ԱՄՆ-ի կապավորին էր փոխանցել Բունդեսթագի հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվությունն ու փաստաթղթերը: Հանձնաժողովը հետաքննում է նաև Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսումը ԱՄՆ ԱԱԳ կողմից երկրի տարածքում:

Գաղտնալսման փաստի մասին 2013-ին հայտնեց ԱԱԳ և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնուոդենը: 2014-ի մարտին Բունդեսթագը որոշում կայացրեց Գերմանիայի տարածքում ԱԱԳ գործունեության հետաքննության մասին: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ԱՄՆ շահերից է բխում ապահովել կատարվածի շուտափույթ հետաքննությունը: Նախարարն անթույլատրելի է համարել այդ սկանդալի հետքերը թաքցնելու փորձերը:

Իր հերթին ԳԴՀ ներքն գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը կոչ է արել ԱՄՆ-ին որքան հնարավոր է շուտ ու պարզ արտահայտվել լրտեսության մեղադրանքների վերաբերյալ: Խոսքն այս դեպքում «շատ լուրջ միջադեպի մասին է», ասել է նա գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Գերմանիայի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը կանչել է նախարարություն Բեռլինում ԱՄՆ դեսպան Ջոն Էմերսոնին, որտեղ նրան խնդրել են «աջակցել հարցի արագ պարզաբանմանը»: Ինչպես շաբաթ օրը հայտնեց New York Times-ը, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը սպառնացել է Գերմանիային կասեցնել երկխոսությունը լրտեսության մեջ կասկածյալի ձերբակալության պատճառով: Գերմանացի խորհրդարանականներն, իրենց հերթին, վրդովմունք են հայտնել և պահանջել են մանրակրկիտ հետաքննել միջադեպը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---