22 մայիսի 2006 - 20:26 AMT
Հանրաքվե Չերնոգորիայում. Եվրոպայում հայտնվեց նոր պետություն
Երկուշաբթի հայտարարվեցին Չերնոգորիայում հանրաքվեի վերջնական արդյունքները, հաստատելով Հարավսլավիայի վերջնական փլուզումը: «Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 55,4 տոկոսը, դեմ` 44,6 տոկոսը»,-հայտարարել է ԵԽ հանձնաժողովի նախագահ, սլովակ դիվանագետ Ֆրանտիշեկ Լիպկան: Եվրամիության արտաքին քաղաքականության համակարգող Խավյեր Սոլանան ողջունեց արդյունքները եւ կոչ արեց կողմերին հարգել կամքի այդ արտահայտությունը: Իր հերթին ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, թե «հանրաքվեն անցել է միջազգային ժողովրդավարական չափանիշներին համաձայն», հաղորդում է BBC-ին: