12 ավիաընկերություն շահագրգռված է մուտք գործել հայկական շուկա 7 հուլիսի 2014 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մտադիր է Routes Silk Road 2014 համաժողովի շրջանակում բանակցել 12 ավիաընկերության հետ, որոնք շահահգրգռված են մուտք գործելու հայկական շուկա, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հուլիսի 6-8-ը մասնակցում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Routes Silk Road 2014 համաժողովին: Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության խթանման և ՀՀ Կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության ուղղությամբ իրականացվող քայլերն ու արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաների հետ ՀՀ կապակցվածության մակարդակի բարձրացման հեռանկարները: Routes Silk Road-ը համակենտրոնացնում է Ասիայի, ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ: Միջոցառմանը մասնակցում է ավիացիայի ոլորտի մոտ 250 մասնագետ, 35 ավիաընկերության, 45 օդանավակայանի ներկայացուցիչ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: 2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի աստիճանաբար ազատականացման ռազմավարությունը: Արդեն հոկտեմբերի 23–ին հաստատվել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |