Վեդիի Սբ Աստվածածին եկեղեցու բակը ցանկապատվել է

Վեդիի Սբ Աստվածածին եկեղեցու բակը ցանկապատվել է

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

Ընկերությունից հայտնում են, որ այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի` Վեդի քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցու բակի տարածքում: Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել և որոշակի աջակցություն է տրամադրել նաև տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է շինարարության իրականացմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով: Տեղադրվել է մուտքի դարպասը:

Ցանկապատի և դարպասի կառուցման աշխատանքները կազմակերպվել և ավարտվել են մեկ ամսվա ընթացքում. նպատակն ազնիվ էր, միջոցները` նվիրական: Եկեղեցու բարեկարգ տարածքի մաքրման աշխատանքներն իրականացրել են նախաձեռնության հեղինակները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները:

«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսևորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձևավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաև մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ: Ամենամեծ ձեռքբերումը միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունն է: Ուրախ եմ նաև, որ այսօր մեր կողքին է ընկերության հետ համագործակցությունը բարձր գնահատող «Հովեր» երգչախումբը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խմբերգային երաժշտությամբ զբաղվող «Հովերը» ժողովրդական նվագարանների, թատրոնի և ակադեմիական ծրագրերի համադրման միջոցով զարգացրել է իր ձեռքբերումները: Գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում, երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային չորս փառատոնի: Միայն անցյալ տարի «Հովերը» կատարումներով ներկայացել է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Թայլանդում և Բելգիայում՝ վերադառնալով համերգային նոր շրջագայությունների առաջարկներով: Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երկու տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---