22 մայիսի 2006 - 20:40 AMT
Ա-320-ի երկրորդ ինքնագրիչի որոնումները կշարունակվեն այս գիշեր
Սեւ ծովի հատակից հանվել է հայկական կործանված Ա-320-ի ինքնագրիչը, որտեղ գրանցված են անձնակազմի խոսակցությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, «սեւ արկղը» գտնվում էր 20-50 սմ տիղմի շերտի տակ: Ա-320-ի երկրորդ ինքնագրիչի որոնումները կշարունակվեն այս գիշեր: Երկրորդ «սեւ արկղը», հավանաբար, գտնվում է առաջինից 3-5 մ հեռավորության վրա»,-ասել է Լեւիտինը: