Տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները զարգացնող դասընթաց` տնտեսական լրագրողների համար10 հուլիսի 2014 - 15:11 AMT PanARMENIAN.Net - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) հայաստանյան ներկայացուցչության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության նախաձեռնությամբ և ֆինանսկան աջակցությամբ կազմակերպել էր հատուկ դասընթաց տնտեսական լրագրողների համար, որը ներառում էր թեմաներ տնտեսագիտության տեսության, ֆինանսների և միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դասընթացը նպատակ ուներ գործնական հմտություններին զուգահեռ զարգացնել լրագրողների տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները: Լրագրողները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայագրեր և Ամերիաբանկի կողմից կորպորատիվ հուշանվերներ: Լավագույն արդյունք ցուցաբերած երեք լրագրողի Ամերիաբանկը տրամադրեց VISA Classic վճարային քարտ` 500.000 դրամ վարկային գծի սահմանաչափով և ճանաչված հեղինակների մասնագիտական գրքեր: Այս երեք լրագրողները կմեկնեն «Ջեյ ԹԻ Ինթերնեյշնլ» ընկերության գործարաններից մեկը` տեղում հարստացնելու ծխախոտային ոլորտի և արտադրության մասին իրենց գիտելիքները: Դասընթացի կազմակերպիչները, կարևորելով լրագրողի դերը տնտեսական տարբեր հարցերի լուսաբանման գործում, անհրաժեշտ համարեցին նման դասընթացների պարբերաբար կազմակերպումը, որը կնպաստի Հայաստանում տնտեսական լրագրության ներուժի զարգացմանը: Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է նպաստել հասարակության լայն ներգրավվածությանը քաղաքական որոշումների որդեգրման հարցում: Այդ պատճառով ինստիտուտն անցկացնում է գիտահետազոտական աշխատանքներ, մշակում և լոբբինգի է ենթարկում քաղաքական որոշումները և նպաստում հասարակական դիսկուրսի իրազեկմանը և բազմակարծությանը: «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) ընկերությունը ճապոնական Japan Tobacco, Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է, որը գործում է աշխարհի ավելի քան 120 երկրներում: Japan Tobacco, Inc.-ը աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկն է: Հայաստանի սպառողներին JTI ընկերությունը հայտնի է իր Winston, Camel, LD, Sobranie և Monte-Carlo ապրանքանիշերով: Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |