Արցախի ՊՆ-ն հրապարակել է գերված ադրբեջանցի դիվերսանտի և նրա զենք-զինամթերքի լուսանկարները

Արցախի ՊՆ-ն հրապարակել է գերված ադրբեջանցի դիվերսանտի և նրա զենք-զինամթերքի լուսանկարները

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է նախօրեին գերեվարված ադրբեջանցի դիվերսանտի և նրա զենքի ու զինամթերքի լուսանկարները: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը:

«Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական դիվերսիայի փորձի մասին հաղորդագրությունը: Դիվերսիոն փորձի, դրա կասեցման ու խմբի անդամներին գերելու մասին «չեն համապատասխանում իրականությանը», ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը, հայտնում է Contact.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---