«Երկրամաս». Թուրքիայում Անդրեի օգտին թուրքերը չեն քվեարկել

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2006» մրցույթի քվեարկության արդյունքների վրա Թուրքիայում թուրքերը չեն, որ ազդել են: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդ մասին նրան տեղեկություն է տվել Անկարայում բնակովող, թերթի ինտերնետ տարբերակի ծագումով հայ ընթերցողը: Էթնիկ թուրքերը, որոնք իրավունք չունեին քվեարկել Թուրքիան ներկայացնող մասնակցի օգտին, պարզապես անտեսել են քվեարկությունը, ինչի արդյունքում, քվերակողների մեծ մասը ներկայացրել է ոչ թե թուրք ազգաբնակչությունը, այլ հայերին (այդ թվում համշեններին` իսլամադավան հայերին, եւ ծպտյալ հայերին, ովքեր թաքցնում են իրենց էթնիկ ծագումը), քուրդերին, հույներին, հրեաներին եւ այլն



Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած քվեարկության արդյունքում, «Եվրատեսիլ-2006»-ում Հայաստանի մասնակից Անդրեն ստացել էր երկրորդ արդյունքը, ինչը, հաշվի առնելով Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության չճանաչման գործոնը, շատերի կողմից որպես սենսացիա է ընդունվել:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---