Ղարաբաղյան հակամարտություն. բանակցային ռեսուրսը սպառված չէ23 մայիսի 2006 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությամբ, շարունակվում են: Այդ մասին «Ազգ» օրաթերթին տված on-line հարցաձրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, երկկողմ հանդիպումներ են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները: «Ղարբաղյան հարցի կարգավորումը բարդ ու լարված գործընթաց է, եւ բոլորս պետք է հասկանանք, որ բանակցվող յուրաքանչյուր կետ ուղղակիորեն մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի անվտանգությանն է վերաբերում»,- նշել է նա` հավելելով, որ բանակցային ռեսուրսը սպառված չէ եւ չպետք է հիասթափվել կամ այլ հետեւություններ անել, եթե այդ գործընթացի ինչ-որ փուլերում որոշակի հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցումից հետո մեկ այլ կետի շուրջ դիրքորոշումը այս կամ այն կողմից կարծրանում է: «Իհարկե, եթե չկա խաղաղություն, իսկ զինադադարը դեռ խաղաղություն չէ, ժամանակն աշխատելու է ի վնաս եւ մեզ, եւ Ադրբեջանի: Ակնհայտ է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը բոլոր կողմերի համար շահեկան է»,- նշել է Ա. Մարգարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |