Պուտինի մամուլի խոսնակը հերքում է. Մոսկվան չի դիտարկում «կետային հարվածներ հասցնելու» հնարավորությունը (թարմացված)

Պուտինի մամուլի խոսնակը հերքում է. Մոսկվան չի դիտարկում «կետային հարվածներ հասցնելու» հնարավորությունը (թարմացված)

PanARMENIAN.Net - Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի ուղղությամբ «պատասխան կետային հարվածներ հասցնելու» հնարավորությունը այն դեպքում, եթե Ռուսաստանի տարածքի գնդակոծությունը չդադարի: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրները: Նշվում է, որ խոսքը ոչ թե լայնամաշտաբ գործողության, այլ ռուսական տարածքները գնդակոծող դիրքերին հատուկենտ հարվածներ հասցնելու մասին է:Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինն առաջարկել է Ուկրաինային հարվածներ հասցնել բարձր դիպուկայնությամբ զենքերից:

Սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կետային հարվածի մասին լուրերն արդեն իսկ «հիմարություն» է անվանել:

«Լուրերը, թե Ռուսաստանը դիտարկում է հարվածներ հասցնելու հնարավորությունը, նոնսենս է, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը, գրում է Bloomberg գործակալությունը:

Հուլիսի 13-ին Ռոստովի շրջանում Ուկրաինայի տարածքից արձակված հրթիռը հարվածել է բնակելի տանը, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է` ասելով, որ իրենց երկրի զինվորականները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի գնդակոծման հետ: Չճանաչված Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդավարական հանրապետությունները ևս հայտարարել են, որ իրենք չեն կրակել:

Քաղաքական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Սմիրնովը կետյին հարվածների մասին հայտարարությունը մի փոքր չափազանցված է համարում:

«Բարձր դիպուկայնությամբ զենք օգտագործվում է, եթե պետք է վերացնել որևէ քիչ թե շատ կարևոր օբյեկտ: Տվյալ դեպքում ՌԴ տարածք սովորական արկեր են արձակվում: Ենթադրվում է, որ կլինի կամ ավիահարված, կամ կդիմեն հրետանու և հրթիռային ուղղաթիռների օգնությանը»,- ասել է նա:

Պատասխանելով հարցին` որքանով է իրատեսական պարզել, թե կոնկրետ որտեղից են արձակվել արկերը, Սմիրնովը նշել է, որ «եթե դա գնդակոծման ժամանակ վիզուալ ֆիքսվել է, ուրեմն խնդիր չկա»:

«Բնականաբար, ոչ ոք չի պատրաստվում գնդակոծել բնակելի թաղամասերը»,- ասել է նա:

Դոնեցկի գնդակոծության դեպքի առթիվ Ռոստովի շրջանի ՌԴ քննչական կոմիտեն ՔՕ 105-րդ՝ «սպանության» հոդվածով գործ է հարուցել։ Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել ՌԴ-ում Ուկրաինայի գործերով հավատարմատարը, ում հանձնվել է ռուսական կողմի բողոքը։ Դիվանագետին փոխանցված բողոքի նոտայում նշվում է, որ ռուսական կողմը տվյալ սադրանքը որպես ռուսական անկախ տարածքների ու ՌԴ քաղաքացիների հանդեպ ուկրաինական կողմի ագրեսիվ ակտ է դիտարկում։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ նշված միջադեպն ապացուցում է ռուս-ուկրաինական սահմանի շրջանում խիստ վտանգավոր լարվածության ուժգնացումն ու կարող է անդառնալի հետևանքների բերել, որի համար պատասխանատվությունը կկրի ուկրաինական կողմը։

Ռուսական կողմը հերթական անգամ պնդում է, որ ուկրաինական կողմը պետք է նման պրովոկացիաներից խուսափելու համար հստակ միջոցներ ձեռնարկի, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---