ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ներկայումս ամփոփվում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման առաջին վեց ամիսների արդյունքները: «Մենք գոհ ենք կատարված աշխատանքից, նախանշված են ծրագրի հետագա մշակման քայլերն ու փուլերը: Դաշինքի համար շատ կարեւոր են հարաբերությունները Հայաստանի հետ»,-նշել է Սիմոնսը: Նա հաստատել է ՆԱՏՕ-ի ցանկությունը Երեւանում տեղեկատվական կենտրոն բացելու վերաբերյալ: «Սակայն մենք պետք է ստանանք Հայաստանի կառավարության համաձայնությունը առաքելության համար տեղի տրամադրման վերաբերյալ»,-ասել է Ռ.Սիմոնսը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---