11 13.07.14 - Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունն ու Յուրի Գարմաշի ցուցահանդեսի բացումը. 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոն Մեր պահանջները, դատը և ինքնությունը` կինոմշակույթի միջոցով. «Ոսկե ծիրանը» բացվել է 14 հուլիսի 2014 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 13-ին կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Արդեն 9-րդ տարին կինոփառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Կինոն անգնահատելի ազգային արժեք է: Մեծ կինոյով մենք՝ հայերս, հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Առանց կինոյի մենք հայտնվում ենք խեղճ ազգականի կարգավիճակում: Երբեմն մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեզ և ծանոթ են մեր խնդիրներին: Մինչդեռ`այդպես չէ: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր պահանջները, մեր դատը, մեր ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար փառատոնը կարևոր իրադարձություն է ոչ միայն որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի իրադարձություն, այլև` համազգային նշանակության իրադարձություն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ փառատոնը, որպես մշակույթ, փոխգործակցության յուրօրինակ կամուրջ է դարձել Հայաստանի և արտաքին աշխարհի միջև: «Ոսկե ծիրան» փառատոնին մաղթում ենք ստեղծագործական մտքի նոր թռիչք, լեցուն կինոսրահներ և հանդիսատեսի գնահատանք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փառատոնի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության և անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին «Ոսկե ծիրան»-ի անցկացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն: «Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչ և արվեստագետ՝ աշխարհի ավելի քան 120 երկրից, ինչը փառատոնը վերածել է իսկական տոնի: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն ավելի քան ճշգրիտ արտացոլում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ իր խնդիրներով և մարտահրավերներով հայ ժողովրդի պատմությունը: Այն վկայում է, որ իր բազմադարյա զարգացման ճանապարհին Հայաստանը մշտապես հանդես է եկել միջմշակութային երկխոսության, կրոնական հանդուրժողականության և ազգերի խաղաղ գոյատևման օգտին՝ առանցքայինը դիտելով մարդուն, մարդու հոգսերն ու ճակատագիրը: Այս համատեքստում է, որ ցանկանում եմ կարևորել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանակությունն ու դերը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այս տարվա փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին՝ մեծ պատիվ է, բայց նաև պարտավորեցնող հանգամանք բոլորիս համար: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայի մեծանուն կինոռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար: «Մեր երկրին ու ժողովրդին միշտ էլ բնորոշ է եղել հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Համոզված եմ, որ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դուք ոչ միայն ծանոթանաք Հայաստանի հարուստ մշակույթին և ազգային ավանդույթներին, այլև ճաշակեք մեր ազգի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը»,- նշել է վարչապետը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մաղթել բարի ընթացք: Իր հերթին, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեսժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանի կառավարության կողմից փառատոնի անցկացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: «Ոսկե ծիրան» 11-րդ փառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին և իրականացվելու է փարաջանովյան ներշնչանքով: Փառատոնի բացման շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ֆիլմը` (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Կայացել է նաև Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը, որին մասնակցել են Փարաջանովի արվեստի սիրահարները և անձամբ լուսանկարիչը: «Ոսկե ծիրանն» այս տարի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Երևանի հանդիսատեսին ցուցադրի մոտ 300 ֆիլմ` աշխարհի 49 երկրից: Կկայանան նաև հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ և պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսատեսի հետ, կներկայացնեն վարպետության բաց դասեր: Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ տարաբնույթ մի քանի անդրանիկ ծրագրերով: Մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` միջազգային-խաղարկային, միջազգային-վավերագրական, հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, որից 12-ը միջազգային խաղարկային են, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` հայկական համայնապատկեր (դրանցի 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Հատկանշական է, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ շուքով պատրաստվում է տոնել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր, հրավիրվել են հյուրեր, ովքեր հանդիսանում են փարաջանովյան կինոյի ավանդույթների շարունակողները: Հանդիսանալով տարածաշրջանի մշակութային ամենամեծ իրադարձությունը` «Ոսկե ծիրանն» ուրախ է տեղեկացնել, որ փառատոնը լուսաբանելու համար հավատարմագրվել են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ավելին, իրադարձությանը կմասնակցեն և այն կլուսաբանեն միջազգային մամուլի շուրջ 20 ներկայացուցիչներ: Մասնավորապես, ռուսական «Մշակույթ» (ВГТРК Культура) հեռուստա և ռադիոկայանները, ֆրանսիական Positif, Նորվեգիայի հեռարձակողների միությունը (Norwegian broadcasting corporation-NRK P2), գերմանական German weekly Paper, ուկրաինական LB.ua և միջազգային այլ պարբերականներ: «Ոսկե ծիրան» «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |