ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման հարցին, ապա, ըստ իս, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը, հետո արդեն հնարավոր կլինի դնել խաղաղապահների մասին հարցը: «Դեռեւս վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին եւ ՆԱՏՕ-ն չի առաջարկում իր օգնությունն այդ հարցում»,-նշել է Սիմոնսը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---