Մոսկվայում մետրոյի վթարի հետևանքով հոսպիտալացվել է երկու հայ. Նրանք ՌԴ քաղաքացի են (թարմացված)

Մոսկվայում մետրոյի վթարի հետևանքով հոսպիտալացվել է երկու հայ. Նրանք ՌԴ քաղաքացի են (թարմացված)

PanARMENIAN.Net - Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին վթար է տեղի ունեցել, որ հետևանքով տուժել է երկու հայ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նախօրեին այցելել է հիվանդանոցներ, ուր հոսպիտալացվել են տուժածները: Մասնավորապես, երկու տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ ԱԳՆ-ից հայտնում են` Մոսկվայի իշխանությունների տրամադրած տեղեկատվության համաձայն, վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանը և Աննա Բուլղադարյանը ՌԴ քաղաքացիներ են: Աշխատանքներ են տարվում տուժածների հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ։

Մոսկվայի մետրոպոլիտենում «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում վթարի արդյունքում գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից: Նախնական տվյալներով մահացել է 22, բժշկական օգնության դիմել` առնվազն 161, հոսպիտալացվել` 130 մարդ: Նախնական տվյալով` աղետը տեխնածին է, ահաբեկչության նշաններ չկան:

Նախարարությունը նաև հրապարակել է տուժածների տվյալները՝

Քոչարյան Մերի Աշոտի` 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,

Բուլղադարյան Աննա Օլեգի` 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

Մոսկվայում սուգ է հայտարարված։ Մարդիկ ծաղիկներ և մոմեր են տանում «Պարկ Պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» մետրոյի կայարանների մոտ։

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Հանրապետության նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---