Թավրիզում ադրբեջանցիների ցույցը ցրելու արդյունքում զոհվել է շուրջ 20 մարդ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Թավրիզում տեղի է ունեցել ադրբեջանցիների բողոքի ցույց, որի մասնակիցները փորձել են գրավել այն շենքը, որտեղ 1945 թվականին եղել է Ադրբեջանի միլի մեջլիսը, իսկ ներկայումս գտնվում է Թավրիզի կառավարության տունը: Հանրահավաքում հնչել են հետեւյալ կարգախոսները. «Եթե Բաբեկը զոհվել է, ապա Թավրիզը դեռեւս ողջ է», «Ադրբեջանական ժողովուրդը չի հանդուրժի այս անտանելի տառապանքը», «Ադրբեջանի հերոս, Չեխրանղանլի, Չեխրանղանլի», «Ադրբեջանն արթուն է եւ սատար է կանգնում Չեխրանղանլիին», «Ղարաբաղը մերն է եւ մերը կլինի», «Թուրքերի լեզուն պարսկերենը չի դառնա»: Թավրիզում ադրբեջանցիների ցույցը ցրելու արդյունքում զոհվել է շուրջ 20 մարդ, 100-ը վիրավորվել են: Հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են վիրավորները, շրջապատված է ոստիկանության ստորաբաժանումներով: Կանխելու համար երկրորդ հանրահավաքը, քաղաք բերված գվարդիականները հարձակվել են ուսանողական հանրակացարանի վրա եւ ձերբակալել շուրջ 100 հոգու, հաղորդում է Day.az-ը: Նշենք, որ հանրահավաքները Թավրիզում եւ Հյուսիսային Իրանի այլ քաղաքներում անցել են որպես բողոքի նշան «Իրան» ամենօրյա պաշտոնաթերթում տպագրված ադրբեջանցիների վերաբերյալ ծաղրանկարների դեմ: Lenta.ru-ի տվյալներով, իրանական կառավարությունը փակել է «Իրան» թերթը: Մամուլի վերահսկման հատուկ հանձնաժողովը մեղադրել է լրագրողներին սադրիչ նյութեր տպագրելու եւ ազգամիջյան պառակտում սերմանելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---