ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել17 հուլիսի 2014 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով` ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, հաղորդում է Eanews.ru գործակալությունը: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ընկերություններ ու տարածքներ: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, «ՎԷԲ»-ի, «Գազպրոմբանկի», «Ռոսնեֆտի» և մի շարք այլ կառույցների մասին է: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ուրալի «Ուրալվագոնզավոդի» նկատմամբ: Նշված ընկերությունների հանդեպ սահմանվել են ֆինանսական և արտահանման սահմանափակումներ: Նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մեկնաբանել է ամերիկյան իշխանությունների որոշումը: Նրա խոսքով` տվյալ միջոցներն ունեն բումերանգի ազդեցություն, և երկու երկրների գործակցությունը կտանեն փակուղի, հայտնում է Европейско-Азиатские Новости պարբերականը: Ինչպես հայտնում է ТВЦ-ն, հուլիսի 16-ին Եվրոխորհրդի նստաշրջանում եվրոպական 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել, սակայն կոնկրետ առևտրային-տնտեսական սահմանափակումներ չեն մտցրել: Հուլիսի վերջին Եվրոխորհուրդը մտադիր է մարդկանց ու ընկերությունների լրացուցիչ պատժամիջոցների ցանկ սահմանել: Ավելի վաղ, չճշտված տվյալներով, Եվրոխորհրդի նվազագույնը 9 պետություն կտրականապես հրաժարվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Չորեքշաբթի օրը Լիտվայի վարչապետ Դալյա Գրիբաուսկայեն հայտարարել է, որ լրացուցիչ հակառուսական քայլեր կձեռնարկվեն, սակայն տնտեսական նոր սահմանափակումների մասին խոսել դեռ վաղ է: Հուլիսի 2-ին Եվրամիությունը որոշել է մեկ շաբաթով հետաձգել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի կապակցութամբ, հայտնում է «Ինտերֆաքսը» ԵՄ ԱԳ ծառայության վրա հղումով: Մասնավորապես, ԵՄ-ում հայտարարել են, որ նման բարդ իրավիճակի գնահատման համար լրացուցիչ ժամանակ է պետք, քանի որ վիճակը բարդանում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների վերսկսման հետ: Ինչպես հայտնում է «Քաղաքական կրթություն» հանդեսը, ԵՄ երկրները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, չնայած որ վերջնագրի ժամկետը սպառվել է՝ հղում անելով «դրական փոփոխություններին»: «Մենք խնդրեցինք ազատել պատանդներին, և ոմանք ազատվեցին: Նոր բանակցություններ են ընթանում Ուկրաինայի ու ՌԴ առաջնորդների միջև Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ, այնպես որ մենք կցանկանայինք հաջորդ քայլերը տեսնել այդ ուղղությամբ»,-ասել է ԵՄ դիվանագետներից մեկը: Մեկ այլ եվրոպացի դիվանագետ նշել է. «Մեզ համար դեռ պարզ չէ, արդյոք իրավիճակն անընդունելի է թե ընդունելի է: Այն չափազանց անկայուն է այս փուլում որոշում կայացնելու համար»: ԵՄ երրորդ աղբյուրն ասաց. «Կա որոշակի դրական շարժ ՌԴ և Ուկրաինայի սահմանին հսկիչ անցակետերի հարցում: Բայց ԶԼՄ-ներում բոլոր իրադարձությունները չէ, որ արտացոլվում են»: Photo: AFP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |