Ռյազանում կործանված օդանավի փաստով քրգործ է հարուցվել. Օդաչուն վտանգավոր վիրաժ է կատարել

Ռյազանում կործանված օդանավի փաստով քրգործ է հարուցվել. Օդաչուն վտանգավոր վիրաժ է կատարել

PanARMENIAN.Net - Հետաքննչական մարմինը Ռյազանի շրջանում 4 մարդու մահվան պատճառ դարձած` թեթև շարժիչով օդանավի կործանման փաստով քրեական գործ է հարուցել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության մամուլի ժառայությունը:

«Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263.1 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտի անվտանգության ոլորտում անվտանգության պահանջների խախտում, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան)»,- նշվում է հայտարարության մեջ:

Հետաքննության տվյալներով, հուլիսի 13-ին մայոր Էդուարդ Ռուստամյանը, երեք քաղաքացիական անձանց հետ ЯК-18Т օդանավով զբոսաշրջային թռիչք իրականացնելիս, ցածր բարձրության վրա վիրաժ է կատարել, արդյունքում ինքնաթիռը կորցրել է կառավարումն ու բարձրությունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել երկրի հետ բախումը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ռյազանի մարզի Սպասկի շրջանում ЯК-18Т թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: «Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում Սպասկ քաղաքից 10կմ հեռավորության վրա: Դեպքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել տեղի բնակիչներից մեկը» ,- հայտնում է տեղի ՆԳՆ վաչրությունը:

Այսօր` ժամը 01:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պատմակում է զոհված օդաչուին, իսկ օդանավը թռել է Սպասկի շրջանի Պանինո բնակավայրի թռչքուղուց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---