ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա17 հուլիսի 2014 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (90 օրից ավելի ժամկետայնությամբ) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են 2014-ի հուլիսի 16-ից հետո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն ազդում ԳՊԲ (ԲԲԸ) գործունեության վրա. բանկն աշխատում է բնականոն: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև միջազգային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով` ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ընկերություններ ու տարածքներ: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, «ՎԷԲ»-ի, «Գազպրոմբանկի», «Ռոսնեֆտի» և մի շարք այլ կառույցների մասին է: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ուրալի «Ուրալվագոնզավոդի» նկատմամբ: Նշված ընկերությունների հանդեպ սահմանվել են ֆինանսական և արտահանման սահմանափակումներ: Նյութեր թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |