Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում վարչապետի ամենահավանական թեկնածուն Դավութօղլուն է23 հուլիսի 2014 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է այն հարցը, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում ով է զբաղեցնելու վարչապետի աթոռը: Էրդողանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետն ու «Արդարություն ու զարգացում» կուսակցության նախագահը պետք է միևնույն մարդը լինի: Ըստ Էրդողանի, եթե վարչապետն ու կուսակցության ղեկավարը տարբեր մարդիկ լինեն, ապա արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի համաձայն` Էրդողանի այս հայտարարությունը նվազեցրել է Աբդուլլահ Գյուլի` վարչապետ դառնալու շանսերը: էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի որպես ամենահավանական թեկնածու քննարկվում է ներկայիս արտաքին գերծերի նախարար Ահմեթ Դավութօղլուի անունը: Թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի վերլուծաբան Մեհմեթ Աջեթի պնդմամբ` կուսակցության կուլիսներում ամենաքննարկվող անունը Ահմեթ Դավութօղլուն է, գրում է Panorama.am-ը: Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին: Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն: Հուլիսի 22-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը: «Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |