Հայոց ցեղասպանություն. Թուրքիայում նախագահի թեկնածուն խոստանում է «առերեսվել» պատմության հետ23 հուլիսի 2014 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴՀ-HDP) առաջադրած հանրապետության նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական NTV-ի` «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ ներկայացրել է իր ծրագիրը: «Եթե ես ընտրվեմ, իմ առաջին գործը լինելու է Թուրքիայի օրակարգ բերել նոր սահմանադրություն: Միակ առաջնահերթությունս դա է: Անգամ եթե իմանամ` 1 ամիս եմ լինելու նախագահ, դարձյալ ամենառաջին գործս դա է լինելու: Ցանկանում եմ, որ Թուրքիայում լինի նոր, ազատական և քաղաքացիական սահմանադրություն»,- ասել է Դեմիրթաշը` ընդգծելով, որ այդ նոր սահմանադրությամբ ոչ թե պետք է ավելանան նախագահի լիազորությունները, այլ դեռ մի բան էլ սահմանափակվեն: Այնուհետև կարևորություն է տրվելու քրդական կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ մղելու հարցին` կայուն խաղաղություն ապահովելու համար: Դեմիրթաշը նշել է, որ հնարավոր չէ Թուրքիայի առաջիկա 100 տարվա տեսլականը ձևավորել առանց սրբագրելու անցյալում արած սխալները: «Կա ժխտվող Հայոց ցեղասպանության հարց, կան Դերսիմի, Սիվասի, Մարաշի, Գեզիի հարցեր: Թուրքիայում չկա մի հատված, որը վնաս կրած կամ տուժած չլինի: Այս ամենի հետ ռեալ առերեսվենք, որ եղբայրությունը մեր միջև ավելանա»,- նշել է Դեմիրթաշը: Ըստ նրա` անցյալի վատ իրադարձությունները չպետք է անտարբերության մատնել, դա կարևոր է, որպեսզի հասարակության մեջ միմյանց հանդեպ վստահություն սերմանվի, գրում է Panorama.am-ը: Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ 51%-ը, օգոստոսի 24-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Գործող նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարման 7-ամյա ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին: Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես առաջադրմանը նվիրված ելույթում հայտարարել է Էրդողանը, օգոստոսյան ընտրությունները պետության կյանքում պետք է «նոր դարաշրջան» բացեն: Հուլիսի 22-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կառավարման խորհրդարանական ձևից պետք է անցում կատարի նախագահականի: Նրա խոսքով` նախագահական կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացմանը: «Եթե ինձ նախագահ ընտրեք, ես կպաշտպանեմ ազգի շահերը»,- խոստացել է քաղաքական գործիչը: Նա ընտրություններին կմասնակցի «Ազգի կամքն ազգի ուժն է» և «Էրդողանը` ժողովրդի ներկայացուցիչ» կարգախոսներով: Էրդողանի առաջադրումից օրեր անցթուրքական ընդդիմադիր Taraf պարբերականը «Էրդողանի կողմից 2-րդ ժեստը Հայաստանին» հոդվածում գրեց, որ Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված և տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը:Ըստ հոդվածի հեղինակի` դա կլինի Թուրքիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:Առաջին քայլն ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն էր:Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է սահմանը բացելու մասին լուրերը: Photo: Mk-turkey.ru Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |