5  23.07.14 - Կարեն Վարդանյանի, Գայանե Ստեփանյանի և Նարեկ Վարդանյանի մամուլի ասուլիսը

PayPal հաշվի գումարն արդեն կարելի է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում

PayPal հաշվի գումարն արդեն կարելի է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում

PanARMENIAN.Net - PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում, ինչպես նաև փոխարկել էլեկտրոնային գումարի` Idram-ի: Անել դա կարելի է վերջերս գործարկված Paypal.idram.am կայքի միջոցով, որտեղ, նշելով ստացողի անունը՝ հնարավոր է PayPal-ի կանխիկացման գործարք իրականացնել:

Idram ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորումն Idram հաշվից, գրում է Panorama.am-ը: Idram-ի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: «ԻԴՐԱՄ»-ի և «Իփրայմ Գլոբալ» (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջև գործակցության արդյունքում մոտ ապագայում միջազգային այլ համակարգեր ևս Հայաստանում ավելի հասանելի կդառնան:

Ըստ Վարդանյանի, միակ խնդիրն առայժմ այն է, որ համակարգի արտասահմանյան հաշիվներից հայկականին գումար փոխանցել հնարավոր չէ, ինչը PayPal-ի քաղաքականությունն է ու հայկական կողմն այն չի վերահսկում։

PayPal-ն էլեկտրոնային գումարի կառավարման օպերատոր է, որն իր հաճախորդներին թույլատրում է վճարումներ ու գնումներ անել, ինչպես նաև գումար փոխանցել ու ստանալ։ 2002-ի հոկտեմբերից eBay ընկերության ենթաբաժիններից է։ 2014-ի դրությամբ PayPal-ը գործում է 203 երկրում (դրանցից ոչ բոլորում է տրամադրվում ծառայությունների ամբողջական փաթեթ), ավելի քան137 մլն դրանցված օգտատոր ունի, աշխատում է 26 ազգային դրամի հետ։ Գնումների դիմաց վճարման դեպքում PayPal-ի գլխավոր առանձնահատկությունն է թե գնորդին, թե վաճառողին տրամադրվող անվտանգության երաշխիքը։

«Իդրամ» ՍՊԸ-ն 2004-ից գործող ԻԴՐԱՄ վճարային համակարգի օպերատորն է, որը հիմնադրվել է 2008-ի մայիսի 8-ին: ՀՀ կենտրոնական բանկն ընկերությանը լիցենզավորել է 2009-ի դեկտեմբերի 29-ին։ ԿԲ խորհուրդը 2012-ի մարտին է ընկերությանը Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն է տրամադրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---