Թուրք-սիրիական սահմանին զինված բախում է սկսվել24 հուլիսի 2014 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ու Քուրդիստանի աշխատանքային կուսակցության սիրիական թևի (PYD) միջև Թուրքիայի Շանլիուրֆա գավառի Սիրիրայի հետ սահմանային հատվածում սկսվել է զինված բախում: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը թուրքական Haber7 հեռուստաալիքին հղումով: Հեռուստաալիքի տվյալներով` թուրքական ԶՈւ-ն հավելյալ ուժեր է ուղարկում դեպի այս մարզ: Նաև նշվում է, որ վերջին շաբաթներում ահաբեկչական այս կազմակերպության սիրիական թևը բազմիցս գնդակոծել է թուրքական դիրքերը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, Քուրդիստանի աշխատանքային կուսակցության ահաբեկչական սիրիական թևի ակտիվացումը երկրի համար վտանգ է ներկայացնում: Օրերս թուրքական Milliyet պարբերականը հաղորդել է, որ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության մոտ 800 ահաբեկիչ-զինյալներ Թուրքիայի տարածքից ներխուժել են Սիրիա: Պարբերականի տվյալներով, Սիրիա ներխուժման նպատակը երկրի տարածքում բնակվող քրդերին աջակցություն տրամադրելն է: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Photo: Trend Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |