ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Իրազեկված չենք դեպի Հայաստան թռիչքների անվտանգությանը որևէ սպառնալիքի մասին24 հուլիսի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բազում հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների անվտանգության վերաբերյալ: «Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար»,-ասվում է դեսպանատան Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայաստանում, դեսպանատունը խրախուսում է գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում, ինչը հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: «Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն, պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար: Զգուշացման մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ քաղաքացիները, պետք է զգուշացվեն կոմերցիոն չվերթների ոչնչացման վտանգի մասին, ինչպես նաև թռիչքների ժամանակացույցի հնարավոր փոփոխությունների կամ չեղյալ հայտարարվելու հավանականության մասին: Նշենք, որ Ուկրաինայի արևելքում մալազիական օդանավի կործանումից հետո քաղավիացիայի թռիչքներն Ուկրաինայում մարտական գործողությունների գոտում առավելագույնս սահմանափակվել են: Ավիաընկերությունների մեծ մասը հրաժարվել է տարանցիկ թռիչքներից Ուկրաինայի վրայով «Բոինգի» հետ կապված ողբերգական իրադարձությունից հետո: Մալազիական ավիաուղիների Boeing 777-ը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը։ Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, ինքնաթիռը բախվել է հրթիռին։ Ինքնաթիռում գտնվողները զոհվել են։ Malaysia Airlines-ի տվյալներով, դրանում 283 ուղևոր է եղել, որոնցից երեքը՝ երեխա, ու անձնակազմի 15 անդամ: Հուլիսի 22-ին Գազայից Բեն Գուրիոնի օդանավակայանի հրթիռակոծությունից հետո առաջատար ավիաընկերություններից շատերը չեղյալ հայտարարեցին թռիչքներն Իսրայել: Իսրայել փոխադրումներից արդեն հրաժարվել են Lufthansa, Austrian Airlines, Swiss և Germanwings ավիաընկերությունները: Չվերթներն ժամանակավորպես չեղյալ հայտարարելու մասին հայտնել են նաև KLM, Iberia, Air Canada, Turkish Airlines, Norwegian Air, Korean Air, Pegasus Airlines, Corendon Airlines, Tarum, Aegean Airlines, SAS և EasyJet-ը: Իսկ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել է իր երեք ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել, Delta, United և US Airways-ին, դադարեցնել թռիչնքները 24 ժամով: Հուլիսի 24-ին ԱՄՆ ղեկավարությունը հանեց թռիչքների սահմանափակումը դեպի Թել Ավիվի օդակայան, հայտնել է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA): Այնուամենայնիվ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկյան ավիաուղիները դեռ 24 ժամ չեն կարող օգտվել Բեն Գուրիոն օդանավակայանից: Սակայն, ինչպես հայտնել է «Արծաթե անձրև» ռադիոկայանը, մի քանի ժամ անց, ԱՄՆ-ն կրկին սահմանափակել է թռիչքներն Իսրայել: Հաղորդագրությունը զետեղվել է Քաղավիացիայի դաշնային վարչության միկրոբլոգում: Թուրքական ԶԼՄ-ներն այժմ բերում են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հաղորդագրություններն այն մասին, որ նրանց հրթիռը հասել է Բեն Գուրիոնի օդանավակայանին: Այդ հաղորդագրություններից անհասկանալի է՝ հրթիռն ընկել է օդանավակայանի հարևանությամբ, ինչպես դա եղավ օրերս, թե անմիջապես օդակայանի տարածքում: Պաշտոնական հաղորդագրություն Իսրայելի իշխանությունները չեն տարածել: Հուլիսի 7-ից Իսրայելը բանակային գործողություն է իրականացրել Գազայում, որի նպատակն է երաշխավորված ու տևական ժամանակով կասեցնել պաղեստինյան հրթիռակոծությունները, խարխլելով անկլավում իշխող իսլամիստական ՀԱՄԱՍ-ի ու գրոհայինների այլ խմբավորումների ներուժը: Չնայած Գազայի հատվածի ռմբակոծություններին, որոնց թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրոհայինները շարունակում են գնդակոծել Իսրայելի խոշորագույն հարավային քաղաքներն ու կենտրոնական հատվածը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |